
«Իմ քայլը» չի ապահովի՞ անհրաժեշտ քվեները՝ փոփոխություններն անցկացնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շաբաթ-կիրակին անցկացրել են Դիլիջանում՝ քննարկել են Վահագն Հովակիմյանի հեղինակած վիճահարույց փոփոխությունները՝ ԱԺ կանոնակարգի, ՍԴ-ի եւ հանրաքվեի մասին օրենքների հետ կապված։
Հիշեցնենք, որ փորձ է արվում առանց ՍԴ-ի կարծիքի Սահմանադրությունում փոփոխությունների ճանապարհ բացել եւ ցանկալի ՍԴ ձեւավորել՝ առանց Հրայր Թովմասյանի եւ մյուսների։
Հանդիպմանը բոլորը չեն մասնակցել, ինչն էլ հիմնավորել է կասկածները, որ չի հաջողվելու 87 քվե ստանալ, որն անհրաժեշտ է փոփոխություններն անցկացնելու համար։ «Իմ քայլում» վաղուց տարաձայնություններ կան, իսկ վերջերս անհամաձայնություն հայտնողների շարքերն աճել են։ Դիլիջանյան հանդիպմանը օրենքի «հեղինակ» Վահագն Հովակիմյանը դասախոսություն է կարդացել թիմակիցների համար՝ բացատրելով իր աբսուրդային առաջարկը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: