![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում օրական 20 միլիոն պաշտպանադիմակ են արտադրում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/virus-2.jpg)
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ ձեռնարկությունների հարկադրել է ժամանակից շուտ վերադառնալ ամանորյա արձակուրդից, չնայած այն բանին, որ արտադրական կարողությունները լիովին վերականգնել առայժմ չի հաջողվել, պաշտպանադիմակների արտադրության օրական ծավալն արդեն հասել է 20 միլիոն հատի:
Այդ մասին փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարության գլխավոր ինժեներ Տյան Յույլունը:
Նրա խոսքով՝ հիվանդության հայտնաբերման համար ախտորոշման ռեագետների մատակարարումները բուժհիմնարկներին ամբողջ երկրով մեկ բարելավվել են, այս պահին հիվանդանոցները դրանք գնում են արդեն ուղղակիորեն արտադրողներից՝ ելնելով իրենց կարիքներից: «Մեր երկրում արտադրության օրական ծավալն արդեն հասել է 773 հազար դոզայի»,- հայտնել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: