Բաժիններ՝

Խաղը գլխիվայր շրջվել է. Android սմարթֆոններն ավելի դժվար է «կոտրել», քան iPhone-ը

Ամեն դեպքում, այդպես կարծում են փորձագետները։

iPhone-ի պաշտպանությունը անցնելը շատ բարդ է․ դա այն առաջնային հարցերից է, որ անհանգստացնում է սմարթֆոնի արտադրողներին։ Այդ հարցը անհանգստացրել է նաև դատական փորձագետներին, ովքեր սմարթֆոնի տվյալները ստանալու համար կորցնում են չափից դուրս շատ ժամանակ։ Տվյալները նրանց անհրաժեշտ են սմարթֆոնների մահացած օգտատերերի անձնական տվյալները ստանալու համար։

Սակայն դետեկտիվ Ռեքս Քայզերը, ով թվային դատաբժշկական փորձաքննություն է անցկացնում Ֆորտ Ուորթ քաղաքի ոստիկանության համար, ասել է․

«Այժմ մենք հնարավորություն ունենք կոտրել iPhone-ը, չնայած մեկ տարի առաջ մենք չէինք կարողանա դա անել: Բայց մենք կարող էինք ներթափանցել ցանկացած Android սմարթֆոն: Այժմ մենք դժվարանում ենք շատ Android սարքեր ներխուժել»։

Իր՝ դատական նպատակներով սմարթֆոնների թալանման վերաբերյալ իր լայնածավալ հոդվածում Vice-ը նշում է, որ Cellebrite սարքավորումները, որոնք իշխանությունները օգտագործում են տվյալներ ստանալու համար, շատ ավելի վատ են աշխատում ժամանակակից Android սմարթֆոնների հետ և ի վիճակի չեն ճիշտ վերականգնել տվյալները սոցիալական ցանցերից, բրաուզերի պատմությունից կամ GPS տվյալներից: Խոսքը Google Pixel 2-ի, Samsung Galaxy S9-ի և Huawei P20 Pro-ի նման մոդելների մասին է։

Միևնույն ժամանակ, UFED 4PC-ը՝ այն ծրագրակազմը, որն այժմ օգտագործվում է ԱՄՆ-ում փորձագետների կողմից, կարող է շատ տեղեկություններ քաղել iPhone X-ից և ավելի վաղ մոդելներից, ներառյալ GPS տվյալները, հաղորդագրությունները, զանգերի պատմությունը, կոնտակտների ցուցակը և մասամբ տվյալները Twitter-ից, LinkedIn-ից, Instagram-ից, Pinterest-ից և Snapchat-ից: Ավելի նոր սարքերով նման հաջողություն գրանցել չհաջողվեց, բայց պատվերով հատուկ մասնագետները կարողանում են տվյալներ ստանալ ամպային ծառայություններից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս