«Աստված ձեզ պահապան, տղե՛րք». Հրայր Թովմասյան
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության և հերոսության յուրօրինակ դրսևորում է։
Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է, որի ամեն մի նոր հաջողության մեջ ամփոփված են մեր համազգային իղձերը, ժողովրդավար և օրենքի գերակայության երկիր ունենալու ձգտումները:
Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած մեր ժողովրդի քաջարի զավակներին։
Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ և խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին։
Աստված ձեզ պահապան, տղե՛րք:
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ…
Gepostet von ՀՀ սահմանադրական դատարան/Constitutional Court of the Republic of Armenia am Montag, 27. Januar 2020