
«Արաքս» հանդիսության սրահից քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց

911 ահազանգման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 21:12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), Ռաիսա Թ.-ն (1979 թ.) Արմինե Ղ.-ն (1978 թ.), Էդգար Ս.-ն (1994 թ.), Լիլիթ Ղ.-ն (2000 թ.), Միլենա Թ.-ն (2006 թ.), Հարություն Թ.-ն (1980 թ.), Արփինե Մ.-ն (1997 թ.) և Եվա Կ.-ն (1983 թ.): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարարակայնության հետ կապերի վարչությունից:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: