Բաժիններ՝

Մելիքբեկյանը ներկա է գտնվել մարզչական C դասընթացի մեկնարկին

Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար: «Կարևորագույն կետ է համարվում մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլը: Ամենապահանջվածն այն մարզիչներն են, որոնք կարողանում են փոքր տարիքից երեխաներին պատրաստել»,-ասաց Մելիքբեկյանը:

C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031