Բաժիններ՝

Սննդագետը պատմել է, թե ինչ օգտակար մթերքներ կարող են վտանգավոր լինել

Բավարիայի սպառողական կենտրոնից սննդագետ Դանիելա Քրելը «Focus.de»-ի հետ զրուցի ընթացքում թվարկել է օգտակար մթերքներ, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը։ Սննդագետն այդ ցանկի մեջ է ներառում պահածոները: Պահածոյացված լոլիկներն, ինչպես պատմել է նա, պարունակում են լիկոպին հակաօքսիդիչը. այն օգնում է ամրապնդել իմունային համակարգը եւ կարող է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն գլխավոր խնդիրն անոթի մեջ է: Դրա ներքին պատվածքը կարող է պարունակել բիսֆենոլ A:

Նյութը կերակրի մեջ հայտնվելու դեպքում կարող է հանգեցնել հորմոնալ հավասարակշռության խախտման: Ուստի Քրելը խորհուրդ է տվել պահածոներ ընտրել ապակե անոթներով: Նա հորդորել է ուշադիր վերաբերվել նաեւ ձկան գործածությանը, քանի որ, բացի օգտակար նյութերից, այն կարող է պարունակել սնդիկ, առանձնապես թյուննոսը:

Ձկան մեջ սնդիկի պարունակությունը կախված է ոչ միայն դրա տարիքից, այլեւ այն վայրից, որտեղ այն բուծել են: Սաղմոնի համար կերին, սննդագետի խոսքով, հաճախ հակաբիոտիկներ են հավելում: Բրինձն, ինչպես նշել է Քրելը, կարող է պարունակել մկնդեղ, որը փոքր քանակություններով հանգեցնում է անոթների վնասման եւ նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, իսկ մեծ քանակություններով՝ կարող է հանգեցնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս