Պակիստանը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին

Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Պակիստանի վարչապետը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ալիևին:

Պակիստանի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իմրան Հանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության՝ Քաշմիրի հետ հարցերով զբավող խմբին:

Ադրբեջանի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ  համաձայնություն է ձեռք բերվել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Նաև նշվում, որ Ալիևը Պակիստանի վարչապետին հրավիրել է Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031