«Կլոպն ասել է, որ ես հարյուր անգամ ավելի լավն եմ, քան Սալահը»․ Մոհամեդ Զիդան
«Բորուսիայի» և Եգիպտոսի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մոհամեդ Զիդանը ամփոփել է իր կարիերան:
Հատկանշական է, որ եգիպտացին խաղում էր Դորտմունդում, երբ թիմը ղեկավարում էր Յուրգեն Կլոպը:
«Կլոպն ասել է ինձ, որ ես հարյուր անգամ ավելի լավն եմ, քան Սալահը, բայց ես պետք է ավելի պրոֆեսիոնալ լինեի: Կլոպն ասել է, որ ես մեծ տաղանդ և հմտություններ ունեմ, բայց ինձ պետք է ավելի շատ կենտրոնացում: Եթե ես անեի այդ ամենը, ես կարող էի դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Ես պետք է ավելի ու ավելի արհեստավարժ մարզվեի, որպեսզի հասնեի Սալահի մակարդակին: Սալահը ավելի պրոֆեսիոնալ և նվիրված է ֆուտբոլին, ինչպես Ռոնալդուն և Մեսսին»,- ասել է Զիդանը ON Sport-ին տված հարցազրույցում:
Եգիպտացին Դորտմունդի «Բորուսիայում» դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկրի սուպերգավաթակիր: Եգիպտոսի հավաքականի հետ հարձակվողը երկու անգամ նվաճել է Աֆրիկյան ազգերի գավաթը:
Սիրարփի Աղաբաբյան