Պատմության 10 ամենաերկար սերիալները
Հայտնի հեռուստածրագրեր, որոնք անցան դարաշրջաններ և ազդեցին ամբողջ արդյունաբերության զարգացման վրա:
10․ Կարգ ու կանոն/ Закон и порядок/ Law & Order
ԱՄՆ, 1990–2010 թվականներ
Կրիմինալ, դետեկտիվ, դրամա
Տևողությունը՝ 20 եթերաշրջան
IMDb: 7.7
Լեգենդար շարքը համատեղում է ոստիկանության ընթացակարգը և իրավական դրաման: Սյուժեն կենտրոնանում է լուրջ հանցագործությունները հետաքննող դետեկտիվների, ինչպես նաև դատարանում մեղադրյալների մեղավորությունն ապացուցող դատախազների վրա:
Ամերիկյան իրավապահ համակարգի աշխատանքի մասին հեռուստատեսային նախագիծը մշակվել է ութսունական թվականների կեսերից, բայց երկար ժամանակ ալիքները հրաժարվում էին դրանից, կասկածելով, որ հանդիսատեսը կցանկանա նման շարքը: Ի վերջո, սերիալը եթեր դուրս եկավ 20 եթերաշրջան՝ փոխարինելով գլխավոր հերոսներից շատերին:
Իսկ 1999 թվականին սկսվեց սերիալի «Կարգ ու կանոն․ հատուկ կորպուս» սփին-օֆֆը, որը շարունակվում է մինչ օրս: Կան նաև շարքի այլ ճյուղեր: Ընդհանուր առմամբ, ֆրանչայզն ունի ավելի քան 40 սեզոն և հազարավոր դրվագ:
9․ Սիմփսոնները/ Симпсоны/ The Simpsons
ԱՄՆ, 1989 թվական-առ այսօր
Կատակերգություն, սատիրա
Տևողությունը՝ 20 եթերաշրջան
IMDb: 8.7
Հոմեր Սիմփսոնի և նրա ընտանիքի կյանքի պատմությունը, որը դարձել է սովորական ամերիկացիների կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների արտացոլումը: Անիմացիայի ֆորմատը թույլ է տալիս կերպարներին չկրկնվել, և նոր թեմաները դարձնում են սյուժեն բոլոր ժամանակների համար համապատասխան:
Սկզբում Մեթ Գրինինգը ստեղծեց Սիմփսոններին, որպես The Tracy Ullman Show-ի կարճ հավելված և վերցրեց շատ անուններ և պատկերներ իր իսկ կյանքից: Հերոսներն արագորեն հայտնի դարձան, և հետո նրանց տրվեցին իրենց սեփական շարքերը: Արդյունքում հայտնի նախագծի ավելի քան 600 դրվագ թողարկվեց, և միևնույն ժամանակ Սիմփսոնները ճանապարհ բացեցին շատ այլ անիմացիոն շարքերի համար, ինչպիսիք են South Park-ը և Family Guy-ը:
8․ Բժիշկ Ով/ Доктор Кто/ Doctor Who
Մեծ Բրիտանիա, 1963 թվական-առ այսօր
Ֆենթըզի, արկածային
Տևողությունը՝ 37 եթերաշրջան
IMDb: 8.4
Գալիֆրի մոլորակում ապրող ժամանակի տիրակալը՝ Բժիշկ անունով, ճանապարհորդում է տարածության և ժամանակի մեջ՝ օգնելով ճանապարհին հանդիպողներին և կանոնավոր կերպով փրկելով բոլոր աշխարհները: Նա իր հետ տանում է ուղեկիցների, որոնք բացահայտում են Տիեզերքի բազմաթիվ հրաշալիքները:
Այս սերիալը առաջին անգամ թողարկել են որպես երեխաների համար կրթական հեռուստածրագիր, այդ իսկ պատճառով այդ ժամանակ տարեց գլխավոր հերոսը ունեցել է երիտասարդ ուղեկից: Բայց հայեցակարգն արագորեն փոխվեց, և շարքը վերածվեց տիեզերական ֆենթըզիի՝ այլմոլորակայինների շատ անսովոր ցեղերով և լցված խենթ արկածներով: Եվ այն գաղափարը, որ ժամանակի տիրակալը կարող է վերածնվել նոր մարմնում, թույլ տվեց սերիալը շարունակել ավելի քան 50 տարի՝ առանց գլխավոր հերոսի փոփոխության:
1989 թվականին ժողովրդականության անկման պատճառով շարքը փակվեց, և յոթ տարի անց թողարկվեց լիամետրաժ ֆիլմ, որով նախատեսվում էր մեկնարկել նախագծի վերսկսումը: Բայց ժամանակի տիրակալը վերադարձավ էկրան միայն 2005 թվականին և շարունակում է մինչ օրս: Ընդհանուր առմամբ, սերիալն արդեն ունի ավելի քան 800 դրվագ:
7․ Մեկ կյանք ապրելու համար/ Одна жизнь, чтобы жить/ One Life to Live
ԱՄՆ, 1968-2012 թվականներ
Սերիալ
Տևողությունը՝ 44 եթերաշրջան
IMDb: 6.7
Գործողությունները տեղի են ունենում Փենսիլվանիա նահանգի Լլանովյու հորինված քաղաքում: Սյուժեն շեշտը դնում է բնակիչների առօրյա խնդիրների, ինչպես նաև տարբեր դժվար իրավիճակների վրա, որոնցում նրանք հայտնվում են:
Այսօր «Մեկ կյանք ապրելու համար» սերիալը կարող է թվալ սովորական սերիալ: Բայց հենց այս շարքում էր, որ հեղինակները նախ որոշեցին պատմել ոչ միայն հասարակ ընտանեկան դրամաների, այլև ավելի զգայուն թեմաների մասին: «Մեկ կյանք ապրելու համար» կարևորվում են ռասիզմի, թմրամոլության, տնտեսական ծանր իրավիճակի մասին հարցեր, որոնք արդիական են մինչ օրս:
6․ Երիտասարդ և համարձակ/ Молодые и дерзкие/ The Young and the Restless
ԱՄՆ, 1973 թվական-առ այսօր
Սերիալ
Տևողությունը՝ 46 եթերաշրջան
IMDb: 5.0
Վիսկոնսինի հորինված քաղաքում ապրում են մի քանի մեծ ընտանիքներ: Սյուժեի զգալի մասը նվիրված է հարուստ Բրուքսի դինաստիայի և աղքատ Ֆոսթերի ընտանիքի անձնական փորձին ու աշխատանքին:
Աստիճանաբար, նախագծի դերասանների մեծ մասը փոխվեց, և հիմնական գործողությունը անցավ այլ ընտանիքների` Աբբոտովի և Նյումենի մրցակցությանը: Ավելին, առաջին եթերաշրջաննից սկսած պատմությունը երկու հերոսուհիների անձնական դիմակայության մասին է: Ջիլ Ֆոսթերը եկավ աշխատելու Բրուքսի տանը և այնտեղ սկսեց գործեր ունենալ Ֆիլիպ Կանցլերի հետ: Եվ հաջորդ 20 տարիները նրա կինը` Քեյզելլորը, ամեն կերպ փչացնում է հերոսուհու կյանքը:
Սերիալը շարունակվում է մինչ օրս, արդեն թողարկվել է ավելի քան 11 հազար դրվագ:
5․ Ինչպես է պտտվում աշխարհը/ Как вращается мир/ As the World Turns
ԱՄՆ, 1956-2010 թվականներ
Սերիալ
Տևողությունը՝ 54 եթերաշրջան
IMDb: 6.0
Շարքը պատմում է տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների՝ բժիշկների, փաստաբանների, ոստիկանության սպաների ղեկավարած ընտանիքների ամենօրյա խնդիրների մասին: Այս պատմությունն առանձնանում է իրավիճակի ավելի լայն հոգեբանությամբ և ժամանցային պատմությամբ:
«Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստատեսության համար բեկումնային նախագիծ է՝ բազմաթիվ առումներով: Սա առաջին սերիալն է, որում ավելացավ դրվագների տևողությունը՝ 15-ից դառնալով 30 րոպե և թույլ տալով ավելի լավ բացահայտել կերպարները: Բացի այդ, հեղինակները սյուժեին ավելացրին կադրից դուրս տեքստ՝ բացատրելով կատարվածի և կերպարների փորձառությունների մի քանի մանրամասներ:
Դերասանուհի Հելեն Վագները սերիալի հենց առաջին դրվագում հայտնվեց Նենսի Հյուզի դերում և մինչև իր մահը մնաց այդ դերում: Նա մահացավ սերիալի ավարտից 4 ամիս առաջ։ Ընդհանուր առմամբ, սերիալն ունեցել է 13 855 դրվագ:
4․ Մեր կյանքի օրերը/ Дни нашей жизни/ Days of Our Lives
ԱՄՆ, 1965 թվական-առ այսօր
Սերիալ
Տևողությունը՝ 55 եթերաշրջան
IMDb: 5.0
Ամենասովորական սերիալներից մեկը նվիրված է հիմնականում Հորթոն ընտանիքին, որը չի առաջնորդում կյանքի առավել արդար ճանապարհով: Բացի այդ, շարքում հայտնվում են այլ դինաստիաներ (ամենից հաճախ Բրեդի աշխատանքային դասի ներկայացուցիչները):
Հետաքրքիր է, որ այս շարքը, հավանաբար, ծանոթ է մեկ այլ հայտնի հեռուստածրագրի բոլոր երկրպագուներին․ խոսքը «Ընկերներ» սերիալի մասին է: Ըստ սյուժեի, Ջոու Թրիբիանին խաղացել է դոկտոր Դրեյք Ռեմորիին «Մեր կյանքի օրերը» ֆիլմում: Սակայն, նման կերպար սերիալում չկար։ Բայց այնտեղ գլխավոր դերերից մեկը որոշ ժամանակ խաղացել է Ջոն Էնիսթոնը` Ջենիֆեր Էնիսթոնի հայրը:
Այս նախագծի դերասանական կազմը բնութագրվում է նախանձելի կայունությամբ: Ֆրենսիս Ռիդը, ով խաղում էր Ալիսի դերը, սերիալում մնաց մինչև 2007 թվականը, իսկ Սուսաննա Ռոջերսը «Մեր կյանքի օրերը» սերիալում խաղում է 1973 թվականից առ այսօր: Ընդհանուր առմամբ, նախագիծն ունի ավելի քան 13 հազար դրվագ:
3․ Գլխավոր հիվանդանոց/ Главная больница/ General Hospital
ԱՄՆ, 1963 թվական-առ այսօր
Սերիալ
Տևողությունը՝ 57 մրցաշրջան
IMDb: 6.5
Ֆրենկ և Դորիս Հերսլիի ամուսինների կողմից հորինված շարքը պատմում է հիվանդանոցի անձնակազմի մասին, որը գտնվում է Վերին Նյու Յորքի Պորտ Չարլս քաղաքում: Ժամանակի մեծ մասը նվիրված է Քուարթմայն ընտանիքին, ինչպես նաև Սպենսերներին և այլ գերդաստաններին:
Այս ամերիկյան շարքը նույնիսկ TV Guide ամսագրի կողմից անվանվել է «բոլոր ժամանակների ամենամեծ սերիալ»: Բացի այդ, նախագիծը ռեկորդ է սահմանել «Լավագույն դրամա սերիալ» անվանակարգում Էմիի մրցանակների քանակի համար՝ տարբեր տարիների ընթացքում վերցնելով 10 արձանիկ:
Սերիալը դեռ հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Դրվագների քանակը արդեն գերազանցել է 14 հազարը:
2․ Ուղեկցող լույս/ Путеводный свет/ Guiding Light
ԱՄՆ, 1952-2009 թվականներ
Սերիալ
Տևողությունը՝ 57 եթերաշրջան
IMDb: 6.3
Իրականում, այս ամերիկյան սերիալը սկսվել է եթեր դուրս գալուց շատ շուտ: Սերիալը հայտնվեց 1937 թվականին ռադիոհեռարձակման ձևաչափով: Եվ տարիներ անց այն տեղափոխվեց էկրաններ: Ավելի քան 50 տարի հեղինակները պատմել են բազմաթիվ պատմություններ տարբեր ընտանիքների մի քանի սերունդների կյանքի մասին:
Սերիալն ունի ավելի քան 15 հազար դրվագ, և ռադիոհաղորդումների հետ միասին այն տևեց 72 մրցաշրջան: Սերիալը 375 անգամ առաջադրվել է տարբեր մրցանակների և ստացել է հարյուր մրցանակ:
Բայց չնայած Միացյալ Նահանգների համար այն շարունակում էր մնալ ամենաերկար հեռուստասերիալը, այլ երկրում կա նոր ռեկորդակիր:
1. Թագադրման փողոց/ Улица Коронации/ Coronation Street
Մեծ Բրիտանիա, 1960 թվական-առ այսօր
Սերիալ
Տևողությունը՝ 60 եթերաշրջան
IMDb: 5.5
Բրիտանական շարքը եթերում է արդեն 60 եթերաշրջան, և, կարծես, հեղինակները չեն պատրաստվում եզրափակել պատմությունը: Սյուժեի կենտրոնում է Վիթերֆիլդ թաղամասերից մեկում գտնվող փողոցի շարքային բնակիչների կյանքը: Գրեթե բոլորը աշխատավոր դասակարգի ներկայացուցիչներ են, որոնք փորձում են լուծել իրենց խնդիրները:
Այն շարքը, որը երկրպագուները սիրով անվանում են Կորրի, չի կարող պարծենալ ռեկորդային թվով դրվագներով․ դրանք 10 հազարից մի փոքր քիչ են։ Բայց այն եղել է էկրաններին 60 տարի և դարձել է Մեծ Բրիտանիայի մշակույթի անբաժանելի մասը:
Սիրարփի Աղաբաբյան