Բաժիններ՝

Գոմեսը ներկայացրել է Ջասթին Բիբերին նվիրված երգի նոր հոլովակը

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել է «Lose you to love me» թրեքի այլընտրական հոլովակը։ Սեւ-սպիտակ տեսանյութում երգչուհին իրեն նվագակցում է դաշնամուրով: Օգտատերերից շատերը ենթադրում են, որ երգը պատմում է նախկին սիրեցյալի՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին:

«Ինձ հարկավոր էր կորցնել քեզ ինձ սիրելու համար «…» դու կոտրեցիր ինձ, եւ այժմ ես դա տեսնում եմ «…» երկու ամիս անց դու մեզ փոխարինում գտար»,- երգում է փոփ-աստղը:

24 ժամվա ընթացքում երգչուհու նոր աշխատանքն ավելի քան երկու միլիոն դիտում է հավաքել:

Նույն երգի նախորդ հոլովակը Գոմեսը ներկայացրել էր հոկտեմբերի վերջին: Տեսանյութն ամբողջությամբ արվել էր այֆոնով: Երաժիշտները միացել ու բաժանվել են մի քանի անգամ՝ սկսած 2011 թվականից եւ վերջնականապես բաժանվել են 2017 թվականին:

2019 թվականի սեպտեմբերին Ջասթին Բիբերն ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս