Բաժիններ՝

Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ է սահմանել «Օսկար»-ի անվանակարգվելու թվով

Ամերիկացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի անվանակարգվելու թվաքանակով: Այդ մասին հայտնել է Classic FM-ը:

Այսօր նա «Ֆիլմի լավագույն երաժշտություն» կատեգորիայում ոսկե արձանիկի հավակնորդների ցուցակ է մտել «Աստղային պատերազմներ. Սկայուոքեր:

Արեւածագ» բլոքբասթերի գլխավոր թեմայի համար՝ դառնալով կինոմրցանակի 52-ակի անվանակարգորդը: Այժմ ապրող արվեստի գործիչների թվում դա ամենաբարձր արդյունքն է (բացարձակ ռեկորդակիրը Ուոլթ Դիսնեյն է, որին «Օսկար» մրցանակի են անվանակարգել 59 անգամ):

Ջոն Ուիլյամսը «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր է («Ջութակահարը՝ տանիքի վրա», «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 4-րդ. նոր հույս», «Այլմոլորակայինը», «Շինդլերի ցուցակը»), ինչպես նաեւ «Գրեմմի» մրցանակի 21-ակի, «BAFTA»-ի՝ 7-ակի եւ «Ոսկե գլոբուսի» քառակի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Բացի ֆիլմերի սաունդթրեքներից, կոմպոզիտորը երաժշտական նվագակցություն է գրել Օլիմպիական խաղերի, հեռուստասերիալների եւ համերգների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս