«Դեպքը շատ ցավալի է». Արման Թաթոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանն աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանության աշխատակազմում: Երեկ Թաթոյանն իր և աշխատակազմի անունից ցավակցություն էր հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ:
«Դեպքը շատ ցավալի է, բայց մնացած հարցերին չեմ կարող անդրադառնալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: