«Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 30 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում ու Կիրովաբադում կազմակերպված հայերի ջարդերի և Ադրբեջանի իշխանությունների հակահայ քաղաքականության առկայության պարագայում անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: Այս մասին Միրզոյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը՝ Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ, Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,- ասաց Ա. Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031