Հայկական PicsArt-ն ու 2019թ. մյուս ամենաշատ բեռնված հավելվածները
WhatsApp-ը առաջատարն է, իսկ TikTok սոցիալական ցանցը երկրորդ տեղում է` փոքր տարբերությամբ։
Tensor Tower վերլուծական ընկերությունը պատրաստել է զեկույց 2019-ի չորրորդ եռամսյակում՝ հոկտեմբերից մինչև դեկտեմբեր, ամենաշատ ներբեռնված հավելվածների մասին։ Համաշխարհային ցուցակը գլխավորում են Facebook-ի և չինական TikTok սոցիալական ցանցի չորս ծառայությունները:
Մի քանի տարի անընդմեջ WhatsApp մեսենջերը առաջատար է iOS-ի և Android-ի ամենատարածված ծրագրերի մեջ: Այն ներբեռնվել է ավելի քան 250 միլիոն անգամ նախորդ տարվա վերջին եռամսյակում: Փոքր տարբերությամբ՝ հաջորդը TikTok սոցիալական ցանցն է` 220 միլիոն տեղադրում:
Ահա այսպիսի տեսք ունի աշխարհում ամենաշատ ներբեռնված ծրագրերի լավագույն 5-յակը.
առաջին տեղ – WhastApp
2-րդ տեղ -TikTok
3-րդ տեղ – Ֆեյսբուք
4-րդ տեղ – Facebook Messenger
5-րդ տեղ – Instagram
Բայց իրավիճակը մեծապես տարբերվում է՝ կախված հարթակից: Օրինակ, AppStore-ում TikTok-ը, YouTube-ը և Instagram-ը գլխավորում են ցուցակը, իսկ Google Play-ում` WhatsApp-ը, TikTok-ը և Facebook-ը: Բայց քանի որ շուկայում Android սմարթֆոններն ավելի շատ են, քան iPhone-ները, չինական սոցիալական ցանցը չկարողացավ գրավել ընդհանուր վարկանիշը:
Հայկական PicsArt-ը այս ցանկում 20-րդն է և շրջանցում է տաքսի պատվիրելու ամենատարածված հավելվածին՝ Uber-ին, և Twitter-ին։
Ամբողջ տարվա ընթացքում Picsart-ը ներբեռնվել է ավելի քան 150 միլիոն անգամ և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Սիրարփի Աղաբաբյան