Գիտնականները պատմել են՝ ինչպես երկարացնել կյանքը 10 տարով
Հարվարդի համալսարանի և Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է կյանքը երկարացնել տասը տարով: Այս մասին գրում է British Medical Journal գիտական հանդեսը:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ կանոնավոր վարժությունները ու առողջ սննդակարգը «կատարում են իրենց գործը»: Նման լավ սովորությունները նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը:
20 տարվա ընթացքում մասնագետները հետևել են 50 տարեկանից բարձր 100 հազար մարդու: Ռիսկի խմբերը ներառել են ծխողների, որոնք օգտագործել են ալկոհոլ, հետևել են անառողջ սննդակարգի, ցածր ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերել և ունեցել են ավելորդ քաշ:
Պարզվել է, որ առողջ ապրելակերպ վարող մարդիկ շատ ավելի երկար են ապրել: Ակտիվ ապրելակերպով ապրող կանանց միջին ցուցանիշը 84.4 տարի է եղել, իսկ վատ սովորություններ ունեցող կանանց ցուցանիշը՝ 73.7 տարի: Տղամարդկանց մոտ ցուցանիշները կազմել են 81.1 տարի՝ 73.5 տարվա համեմատ:
Գիտնականները նաև նշել են, որ ուսումնասիրության ընթացքում հաշվի չեն առնվել անկանխատեսելի հիվանդություններ, ինչպիսին է քաղցկեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը