Բաժիններ՝

Պանրային սոուս՝ պաստայի համար

Բաղադրիչներ

1. Սերուցք – 50 մլ
2. Փափուկ պանիր – 200 գ
3. Պղպեղների խառնուրդ – 1/2 թ/գ
4. Չոր ռեհան – 1/2 թ/գ
5. Աղացած կոճապղպեղ և մշկընկույզ – 1 պտղունց
6. Սխտոր – 2-3 պճեղ
7. Աղ

Պատրաստման եղանակը

1. Պանիրը մանր խորանարդաձև կտրատել:

2. Սերուցքը խառնել պանրի հետ և հալեցնել ջրային բաղնիքի վրա: 8-10 րոպե անց պետք է ստացվի միասեռ զանգված: Ավելացնել աղ, համեմունքներ, ռեհան և ճզմած սխտոր: Նորից խառնել: Անհրաժեշտության դեպքում սերուցք ավելացնել:

3. Սոուսը պատրաստ է: Բարի ախորժակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս