
Իտալական աղցան, իհարկե պաստայով

Բաղադրիչներ
1. Խոզապուխտ – 600 գ
2. Լոլիկ – 4 հատ
3. Քաղցր պղպեղ – 4 հատ
4. Պաստա – 700 գ
5. Պահածոյացված եգիպտացորեն – 3 բաժակ
6. Քերած պանիր – 2 բաժակ
7. Մայոնեզ կամ այլ սոուս
Պատրաստման եղանակը
1. Պաստան խաշել, սառեցնել:
2. Լոլիկն ու պղպեղը խորանարդաձև կտրատել, խոզապուխտը բարակ շերտատել: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
3. Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել սոուսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը