Բաժիններ՝

Սուրբ ծննդյան կեքս

Բաղադրիչներ

1. Աղացած հիլ – 30 գ
2. Չամիչ, ընկույզ և նարնջի կեղև – 150 գ
3. Ալյուր – 950 գ
4. Վանիլին – 2 գ
5. Աղացած կոճապղպեղ – 5 գ
6. Շոկոլադե ջնարակ – 200 գ
7. Շաքարավազ – 700 գ
8. Աղացած դարչին – 15 գ
9. Կաթ – 900 գ
10. Հալեցրած շոկոլադ – 100 գ
11. Ձու – 2 հատ
12. Բուսական յուղ – 150 գ
13. Փխրեցուցիչ – 5 գ

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները խառնել, խմոր հունցել:

2. Վերջում խմորին ավելացնել չամիչ, ընկույզ և նարնջի կեղև:

3. Կաղապարը յուղապատել և ավելացնել չորահացի փշրանքներ:

4. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան:

5. Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 40 րոպե:

6. Զարդարել շոկոլադե ջնարակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս