
«Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին»». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները․ մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։
Բացի նշվածից, դարձյալ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող «ալ-Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ գործում են նաև ամերիկյան հրահանգիչները․․․
Զոհերի և նյութական վնասի վերաբերյալ ճշտված տեղեկատվություն դեռևս առկա չէ։
Իրան_ԱՄՆ_հակամարտություն»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2622492041121327&id=100000816702872