Բաժիններ՝

«Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են գործել». Ռոհանի

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելով՝ ԱՄՆ-ն մեծ սխալ է գործել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ընդգծելով, որ Իրանը դա երբեք չի մոռանա:

«Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են գործել», – ասել է Իրանի նախագահը՝ գեներալի ընտանիքին տեսակցության ժամանակ՝ հավելելով, որ «հետևանքներին նրանք կբախվեն ոչ միայն այսօր, այլև առաջիկա տարիներին»:

Ռոհանիի խոսքով, Ղասեմ Սուլեյմանին, ով ղեկավարել է արտերկրում Իրանի ռազմական օպերացիան, ծառայել է ոչ միայն երկրի անվտանգության, այլև տարածաշրջանի, այդ թվում Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի և Աֆղանստանի ժողովուրդներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031