Բաժիններ՝

Ավստրալիայում 3 հազար զինվորական կներգրավվի անտառային հրդեհների մարման գործում

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ մինչև 3 հազար զինվորականներ իրենց մասնակցությունը կունենան երկրում բռնկված լայնածավալ հրդեհների մարման աշխատանքներում: Այս մասին տեղեկացնում է «Weekend Australian»-ը: Մեկ այլ տեղական լրատվամիջոց, «Sydney Morning Herald»-ը մեջբերում է երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքերն այն մասին, որ կառավարությունը գնում է աննախադեպ քալերի:

«Իրականում, որքան հիշում եմ, սա առաջին անգամ է, երբ պահուստային ուժերը նման աշխատանքների համար են ուղղորդվում: Ես կարծում եմ, որ նման բան մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ է կատարվում»,-ասել է Ռեյնոլդսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031