
«Սոլեյմանիի սպանության հետ կապված Հայաստանի համար ամենաօրակարգային խնդիրն այս պահին՝ պետք է ճիշտ կողմնորոշվել». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սոլեյմանիի սպանության հետ կապված Հայաստանի համար ամենաօրակարգային խնդիրն այս պահին՝ պետք է ճիշտ կողմնորոշվել
Ղասեմ #Սոլեյմանիի սպանության առնչությամբ պաշտոնապես արձագանքելու հարցում, ըստ էության, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել #Երևանի համար։
Կշեռքի նժարների մի կողմում հարցը վերաբերում է #Հայաստանի հարևան և բարեկամ #Իրանում, նաև հավատացյալ շիայադավան համայնքում առասպելական ընկալում ունեցող հերոս, ԻՀՊԿ-ի կարևորագույն հրամանատարի դավադրական նահատակությանը։
Մյուս նժարին խնդիրն առնչվում է մեր երկրին մեկ այլ բարեկամ դերակատարի՝ #ԱՄՆ-ի կողմից իրականացված հաջողված հակաահաբեկչական գործողությանը, որի արդյունքում «ոչնչացվել» է ամենավտանգավոր «մերօրյա աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից» մեկը։
Հ․Գ․ 2019թ․ ապրիլին ԱՄՆ-ն ԻՀՊԿ-ն ճանաչել էր որպես ահաբեկչական խմբավորում։
#Ցավակցել_թե_ոչ_այս_Է_խնդիրը»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2619723428064855&id=100000816702872