Բռնկվող Samsung Galaxy Note 7-ը ճանաչվել է տասնամյակի ամենամեծ ձախողումը
The Verge հրատարակությունը կազմել է տասնամյակի գլխավոր հիասթափությունների վարկանիշը: Գաջեթների թվում, հրատարակության կարծիքով, ամենամեծ ձախողումը դարձել է Samsung Galaxy Note 7 սմաթֆոնը։
Լրագրողները նշել են, որ 2016 թվականի ֆլագմանը շուկայում լավագույն սմարթֆոններից մեկն էին համարում նախքան բռնկման դեպքերի վերաբերյալ նորությունների հայտնվելը: Ռելիզից հետո մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց հայտնի դարձավ բռնկվող դեւայսի հետ կապված առնվազն 35 միջադեպի մասին: Արդյունքում հարկ եղավ, որ Samsung-ը հրապարակավ ընդունի կուտակիչի ճակատագրական թերությունը եւ հետ կանչի Galaxy Note 7-ի ամբողջ խմբաքանակը:
Բացի կորեական ընկերության սարքից, տասնյակում հայտնվել են Windows Phone հարթակը, վաճառքում ձախողված Google Glass ակնոցները, Amazon Fire հեռախոսը, 3D էկրանով հեռուստացույցները, հաղորդագրությունների արագ փոխանակման համար Google Hangouts-ի ծրագրային ապահովումը եւ արդիական MacBook-երի խնդրահարույց ստեղնաշարը: