Բաժիններ՝

Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի վարկանիշը

«Նորնիկել»-ի հիմնական համասեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի թոփ-5-ում։

Ըստ հրատարակության գնահատումների, Պոտանինը տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել է ավելի քան մեր երրորդով: Դեկտեմբերի 24-ի դրությամբ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում էր 23,8 միլիարդ դոլար:

Վարկանիշի երկրորդ տեղում «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնն է, որի կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 5,9 մլրդ դոլարով՝ հասնելով 27 միլիարդ դոլարի դեկտեմբերի 24-ի դրությամբ: Եռյակը եզրափակում է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը. նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 5,3 միլիարդ դոլարով՝ մինչեւ 23,8 միլիարդ դոլար:

Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցրել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի բաժնետեր Գենադի Տիմչենկոն: Նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 4,1 միլիարդ դոլարով՝ կազմելով 22,7 միլիարդ դոլար: Հանդեսը վարկանիշի վերջին հորիզոնականում տեղավորել է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովին. աճը տարվա ընթացքում կազմել է 3,8 մլիարդ դոլար: Դեկտեմբերի 24-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում էր 20,2 միլիարդ դոլար:

Վարկանիշի համաձայն, անցյալ տարվա ընթացքում Forbes-ի ռուսաստանյան ցուցակի ամենահաջողակ հինգ մասնակիցների կարողությունը միագումար ավելացել է 27 միլիարդ դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս