Visa  Mini Fob՝ Կոնվերս Բանկի հետաքրքիր առաջարկը հաճախորդներին

Կոնվերս Բանկը  հանդես է եկել հետաքրքիր առաջարկով՝ Հայաստանում առաջինը իր հաճախորդներին առաջարկելով Visa  Mini Fob-եր: Ի՞նչ են Visa  Mini Fob-երը  և ինչպիս՞ի կիրառություն ունեն: Ձեզ ենք ներկայացնում  հարցեր ու պատասխաններ՝ Կոնվերս Բանկի  նոր առաջարկի մասին:

Ի՞նչ է Visa  Mini Fob-ը:

VISA Mini Fob-ը VISA վճարահաշվարկային համակարգի Classic տեսակի հիմնական քարտին կից/հավելյալ քարտ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել գործարքներ անհպում եղանակով: Այն Կոնվերս  Բանկի կողմից կտրամադրվի իր աքսեսուարով՝ սիլիկոնե թևնոց, կախազարդ(брелок) և այլն:

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Visa  Mini Fob-ը:

Դրանով կարելի է իրականացնել նույն  անհպում գործարքները, ինչ անհպում քարտով: Այն կարող եք պատվիրել նաև Ձեր ընտանիքի անդամների համար և սահմանել ամսական օգտագործման սահմանաչափ: Visa  Mini Fob-ով մինչև 10,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով օրական առավելագույնը 3 (երեք) գործարք կատարելու դեպքում PIN-կոդի մուտքագրում չի պահանջվի:

 Արդյո՞ք կան նմանատիպ այլ առաջարկներ:

Այս պահին Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նաև Visa Pay Sticker–ներ: Դրանք հիմնական քարտին կցված VISA CLASSIC տեսակի անհպում քարտային պիտակներ են, որոնք կարելի է ամրացնել հեռախոսներին կամ աքսեսուարներին և օգտագործել անհպում եղանակով գնումների/ վճարումների, ինչպես նաև կանխիկացումների համար:

Որտե՞ղ կարելի է օգտագործել դրանք:

Visa  Mini Fob –ը և Visa Pay Sticker կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կորստի դեպքում դրանք  կարելի է  բլոկավորել:

Տեսանյութեր

Լրահոս