
Տաթև Հակոբյանը ծանրամարտի միջազգային մրցույթում 1-ին տեղն է զբաղեցրել

Հայ ծանրամարտիկ Տաթև Հակոբյանը հաղթանակով է հանդես եկել Կատարի 6-րդ միջազգային մրցույթում (Qatar 6th International CUP 2019)` զբաղեցնելով առաջին տեղը։
Այս՝ միջազգային մասշտաբի օլիմպիական վարկանիշային մրցույթը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում, որպես Տոկիոյի 2020թ. Օլիմպիադայի համար որակավորման մրցույթ։
Այս տարվա մրցույթի կազմակերպիչն է «Կատարի ծանրամարտի ֆեդերացիան» (Qatar Weightlifting Federation)` «Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի» հովանու ներքո, որին մասնակցել են 150 մարզիկներ շուրջ 44 երկրներից։
Կին մարզիկները մրցել են յոթ քաշային կատեգորիաներում, իսկ տղամարդիկ` ութ։
Դեկտեմբերի 23-ին Տաթև Հակոբյանը 87 կգ քաշային կատեգորիայում առաջին տեղն է զբաղեցրել։
Պատրաստեց Կամո Մայիլյանը,
Տորոնտո-Երևան