
Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, մասամբ ջերմահարվել է 6 ծառ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Փարադայս» հյուրանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 14:40-ին:
Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 6 ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղից 6 և ոստիկանության Դիլիջանի բաժնի 2 աշխատակից: