Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Շիրակի մարզում. տուժածներից երեքը երեխաներ են

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Zafira» ավտոմեքենան (վարորդ Գոռ Մ. ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում: Վարորդը և ուղևորներ Մերուժան Մ.-ն (ծնված 1985 թ.), Գոռ Մ.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Արթուր (ծնված 2012 թ.) և Ռուբեն (ծնված 2009 թ.) Մ.-երը՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

Բժիշկները Մերուժան Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս