Բաժիններ՝

Բերման էին ենթարկել թմրամիջոց պահելու կասկածանքով. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները բացահայտեցին: Դեկտեմբերի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցից իր «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենայով բերման ենթարկեցին Օձուն գյուղի 24-ամյա մի բնակչի: Մեքենայից, նաև կասկածվողի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է ապակե գլանակ և երկու փաթեթ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Հայտնաբերված բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031