Մոլորակի ամենահարուստ մարդը նշել է 2019 թվականի գլխավոր գրքերը
Microsoft-ի հիմադիր Բիլ Գեյթսը, որն առաջին տեղն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց թվում, կազմել է անցնող տարվա, իր կարծիքով, լավագույն գրքերի ցանկը: Այդ մասին հաղորդել է Forbes-ը: Խոսելով ընթերցածի մասին՝ գործարարը նշել է «Ամերիկյան ամուսնություն» գիրքը:
Թայարա Ջոնսի վեպում պատմվում է թխամորթ զույգի մասին: «Այդ պատմությունը կկլանի ձեզ, չնայած թեմայի ծանրությանը»,- հավաստիացրել է Գեյթսը: Նաեւ նրա ցանկում հայտնվել են Ջիլ Լեփորի «Այդ ճշմարտությունները» ԱՄՆ-ի պատմության մասին, Վացլավ Սմիլի «Աճը» մոլորակի ապագայի մասին եւ Դիանա Թավեների «Պատրաստ են» գործը: Վերջինս իրենից ներկայացնում է գործնական ձեռնարկ անհանգիստ ծնողների համար, որոնք ցանկանում են երեխաներին սովորեցնել լինել երջանիկ: Գեյթսն առանձին նշել է Մեթյու Ուոլքերի «Ինչու՞ ենք մենք քնում» գիրքը:
Պատմելով դրա մասին՝ գործարարը հիշել է, որ անցյալում բանի տեղ չի դրել քունը՝ այն համարելով «ծուլության նշան»: Գիրքը, հավաստիացրել է Microsoft-ի հիմնադիրը, իրեն հարկադրել է վերանայել իր սովորությունները: Գեյթսի կարողությունը գնահատվում է մոտավորապես 110 միլիարդ դոլար: 2019 թվականի ամռանը նա իջել է երրորդ հորիզոնական Bloomberg-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Նշվել է, որ պահը դարձել է պատմական, քանի որ Գեյթսը նախկինում երբեք երկրորդ հորիզոնականից ցած տեղ չի զբաղեցրել: