Քիմ Քարդաշյանը հայտնվել է 7Hollywood հանդեսի շապիկին
Ձեռնարկատեր եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել է 7Hollywood հանդեսի շապիկին: Ֆոտաշարքից մի քանի լուսանկար հրապարակված է հայտնիի Instagram-օգտահաշվում։
Լուսանկարվելու համար Քարդաշյանը հագել է ֆրանսիացի մոդելագործ Թիերի Մյուգլերի հեղինակած սեւ գույնի մինի-զգեստը, որը կարված է ոսկեգույն ուլունքներով, մարգարիտներով եւ արհեստական թանկագին քարերով: Քիմի երկնագույն դեկոլտեն մասնակիորեն բացում է նրա կուրծքը եւ որովայնը, իսկ երկար թեւքերը՝ ուսերը: Մյուս լուսանկարներում հեռուստաաստղը ձյունաճերմակ մահճակալի վրա պառկած է փակ աչքերով՝ ծովաաստղի ձեւով կտրվածք ունեցող առանց թեւքերի երկար սեւ զգեստով: Նրա հագուստը լրացված է խոշոր մարգարտե մանյակով, թեւնոցով եւ ականջօղերով:
Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Ալիքս Մալկան է, որն ավելի վաղ 7Hollywood-ի համար լուսանկարել է ռուս գերմոդել Իրինա Շեյքին, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերային, նորզելանդացի մոդել Ստելլա Մաքսվելին: