Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը 2013-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության տուժածներից մեկն է։ Նա այդ միջադեպից հետո հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։

Նրա եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, այդ նույն միջադեպի ժամանակ մահացել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031