ԱՄՆ-ն Apache նորագույն ուղղաթիռներ կմատակարարի Մեծ Բրիտանիային, Նիդեռլանդներին և ԱՄԷ-ին
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիային, Նիդեռլանդներին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) կմատակարարի Apache ուղղաթիռի նորագույն տարբերակը՝ AH-64E Apache Guardian-ը: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության՝ դեկտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Boeing ընկերությանը տրվել է Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համար AH-64E Apache Guardian մարատական ուղղաթիռների արտադրության՝ 564,5 միլիոն դոլար արժողությամբ պարտավորագիր: Սպասվում է, որ աշխատանքները կկատարվեն մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ըստ որում չի ճշտվում ուղղաթիռների քանակը, որոնք ենթադրում է մատակարարել երկրներից յուրաքանչյուրին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ պարտավորագրի կատարման ընթացքում մարտական AH-64 Apache-ները կարդիականացվեն մինչեւ AH-64E-ի մակարդակը:
AH-64E Apache Guardian ուղղաթիռը AH-64 Apache-ի արդիականացված տարբերակն է, որն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից կիրառվում է 1984 թվականից: 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ AH-64-ն աշխարհում ամենատարածված մարտական ուղղաթիռն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: