Բաժիններ՝

ՌԴ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան դեկտեմբերի 19-ին կքննարկեն գազի ապագա համաձայնագրի պարամետրերը

Ռուսաստանը, Եվրամիությունը (ԵՄ) եւ Ուկրաինան դեկտեմբերի 19-ին Բեռլինում կանցկացնեն նախարարական մակարդակով եռակողմ կոնսուլտացիաներ, որոնց ընթացքում կքննարկեն գազի ապագա համաձայնագրի պարամետրերը՝ ժամկետները, սակագները եւ տարանցման ծավալները: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը։

«Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, Բեռլինում տեղի կունենա Ռուսաստանի եւ Ուկրաիայի հետ քաղաքական մակարդակով եռակողմ կոնսուլտացիաների հերթական փուլը՝ 2019 թվականից հետո Ուկրաինայի տարածքով գազի երկարաժամկետ տարանցման շուրջը: Բանակցությունների ուշադրության կենտրունում կլինի քաղաքական համաձայնագիրը, որն ընդգրկում է ապագա տարանցումային պարտավորագրի տեւողությունը, ծավալները եւ սակագները, ինչպես նաեւ իրավարարությունը»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:

ԵՀ-ն հավաստել է, որ հանդիպումը կնախագահի Մարոշ Շեֆչովիչը՝ էներգամիության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի նախին տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս