Varks.am-ի տնօրինությունը 15 տարի տնակում վարձով ապրող ընտանիքին բնակարան է նվիրել

2018 թվականի հուլիսի 10-ից «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մեկնարկեց Barigortser.am սոցիալական-բարեգործական նախագիծը, որի շրջանակում յուրաքանաչյուր ամիս 3-ական նախագիծ ֆինանսավորելով՝ մեծ ուշադրություն է դարձնում  ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված գաղափարներին։

Այս անգամ նրանք օգնության ձեռք էին մեկնել Սպիտակում ապրող Դավթյանների ընտանիքին, ովքեր շուրջ 15 տարի տնակում վարձով էին ապրում:

Երեք երեխաների ծնողները՝ Համլետն ու Վեներան, ծանր աշխատանքի միջոցով են ընտանիքը պահում։ Նրանց ավագ որդին՝ Մեսրոպը, շինարար է երազում դառնալ,  որպեսզի սեփական ձեռքերով իր տունը կառուցի:

Ընտանիքի երազանքի լուրերը հասել էին  Varks.am-ի տնօրինությանը, և  նրանք պատրաստակամություն էին հայտնել ևս մեկ ընտանիքի օգնության ձեռք մեկնել:

Varks.am-ի շնորհիվ 5 տարի շարունակ տնակում վարձով բնակվող ընտանիքն արդեն ունի նոր բնակարան։ Գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանն Ամանորի նախաշեմին նոր բնակարանի բանալիները հանձնեց 3 անչափահաս երեխաներ ունեցող այս գեղեցիկ ընտանիքին:

«Փորձել ենք այնպես անել, որպեսզի ձեզ կարողանանք մի փոքր ավելի լուսավոր բնակարան նվիրել, ինչ-որ առումով ձեր հոգսերը թեթևացնել»,- բանալիները հանձնելով նոր բնակիչներին՝ ասաց Varks.am-ի գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանը՝ հավելելով, որ որպես սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություն՝ իրենց համար կարևոր է ՀՀ-ում ոչ միայն ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, այլև որոշակի բարեգործություններ իրականացնել:

Ընտանիքին օգնության ձեռք են մեկնել նաև մի շարք ընկերություններ և հաստատություններ:

Varks.am-ի կողմից ֆինանսավորված մյուս բարեգործական ծրագրերին կարող եք ծանոթանալ նաև այստեղ. 

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս