Արեք այս 10 բաները և ձեր երեխաների ապագայի համար կարող եք չանհանգստանալ
Ժամանակակից աշխարհում երեխաներ մեծացնելը կարող է դժվար և հոգնեցուցիչ լինել: Բայց, այնուամենայնիվ, դա մեծ պատիվ է մեծահասակների համար. օգնելով երեխաներին ձևավորվել՝ ծնողները ձևավորում են վաղվա աշխարհը:
Յուրաքանչյուրն ունի իր ոճը և դաստիարակության իր սեփական կանոնները, և սա նորմալ է: Ի վերջո, և՛ երեխաները, և՛ ծնողները շատ տարբեր են: Բայց կան հիմնարար սկզբունքներ, որոնց Lifter-ն առաջարկում է հետևել:
1. Ներողություն խնդրեք երեխաներից, երբ սխալ եք:
2. Ձեզ խելացի մի համարեք միայն այն պատճառով, որ մեծ եք:
3. Շնորհակալություն հայտնեք երեխաներին, երբ նրանք ինչ-որ բան են անում ձեր կամ ուրիշների համար:
4. Ընդունեք սխալները և մի թաքցրեք դրանք երեխաներից:
5. Լսեք երեխաներին: Երբեք մի անտեսեք նրանց:
6. Պատշաճ վարքի սահմաններ գծեք:
7. Օրինակ ցուցադրեք:
8. Սովորեցրեք կարեկցանք, բարություն և սեր:
9. Բացատրեք, որ գործողությունները ենթադրում են հետևանքներ (լավ և վատ):
10. Հաճույք ստացեք երեխաների հետ շփումից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը