Բաժիններ՝

Քրիսթեն Սթյուարթն ինքնատիպ հագուստով է եկել իր ֆիլմի պրեմիերային

Հոլիվուդյան դերասանուհի Քրիսթեն Սթյուարթն «Սիբերգ» ֆիլմի պրեմիերային եկել էր պիջակով, որը հագել է մերկ մարմնի վրա: Այդ մասին հայտնել է Vogue-ը: Միջոցառրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում:

Դրա համար 29-ամյա հայտնին ընտրել էր Chanel-ի նուրբ վարդագույն դասական կոստյում, որը բաղկացած էր պիջակից եւ մանրածալքերով կիսաշրջազգեստից: Կոստյումը պատրաստվել էր դիզայներ Վիարի կողմից եւ տեղ գտել գարուն 2020-ի հավաքածուում: Սթյուարթը հագուստն ամբողջացրել էր Chanel-ի բազմաշերտ մանյակով, ինչպես նաեւ մարգարտե մի քանի թեւնոցով: «Սիբերգ» կինոնկարում դերասանուհին մարմնավորել է դերասանուհի Ջին Սիբերգին, որը հանդես էր գալիս հանուն սեւամորթների համար հավասար իրավունքների:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս