
«Մատրիցա-4»-ը էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսին

«Մատրիցա» ֆանտաստիկական կինոսագայի չորրորդ մասը էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսի 21-ին: Այդ մասին հայտնել է Warner Bros կինոստուդիան: «Warner Bros.-ը հայտարարել է, որ «Մատրիցա-4»-ը էկրան կբարձրանա 2021 թվականի մայիսի 21-ին»,-ասված է կինոստուդիայի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Նա հրապարակել է նաեւ կինոնկարի դերասանական կազմը: Դրանում զբաղված կլինեն Քիանու Ռիվզը, Քերի-Էնն Մոսը, Ջադա Փինքեթ-Սմիթը, Յախյա Աբդուլ-Մաթինը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիքը, Ջոնաթան Գրոֆը եւ Թոբի Օնվումերեն: Ինչպես ճշտել է կինոստուդիան, այս դերասանական կազմը դեռեւս ամբողջը չէ: Ռեժիսորներ Էնդի եւ Լարի Վաչովսկիների (ներկայում՝ Լիլլի եւ Լանա Վաչովսկիներ) «Մատրիցա» գիտաֆանտաստիկ եռերգության առաջին մասը վարձույթ է մտել 1999 թվականին: Ժապավենն արժանացել է չորս «Օսկար» մրցանակի: Հետագայում ֆիլմի սյուժետային գիծը շարունակվել է նոր՝ «Մատրիցա: Վերաբեռնում» եւ «Մատրիցա: Հեղափոխություն» մասերով: Երկու ֆիլմերն էլ էկրան են բարձրացել 2003 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: