Որոնք են Կառավարության ամենամեծ բացթողումները, ինչպիսին է վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության վիճակը ՀՀ-ում. Ուշագրավ հարցում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականացված հարցումները նպատակ են ունեցել պարզելու հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ: Նշենք, որ անհատական հարցումներն անցկացվել են 1200 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում ամբողջ Հայաստանի տարածքում: Այն անցկացվել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում:
Համաձայն IRI-ի հարցման արդյունքների՝ Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի է, քան դատախազությունը-դատախազական համակարգը և դատարանները:
Եվ այսպես՝
Սահմանադրական դատարանը վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 %:
Կառավարության ամենամեծ բացթողումները
Վատ կառավարում – 27%
Չիրականացրած խոստումներ – 14%
Քաղաքական անկայունություն – 13 %
Տնտեսական ճգնաժամ – 10 %
Աշխատատեղեր – 7 %
Արտաքին քաղաքականություն – 7 %
Հանցագործության ավելացում – 5 %
Գնաճ – 5 %
Խնդիրներ արդարադատության համակարգում – 3 %
Ամուլսարի խնդիր – 3 %
Որո՞նք այն երեք հարցերը, որոնք գործող կառավարությունը պետք է լուծի առաջիկա 6 ամիսների ընթացքում
Աշխատատեղերի ստեղծում – 15 %
Սոցիալ-տնտեսական հարցերի լուծում – 14 %
Աշխատավարձերի բարձրացում – 19 %
Կենսաթոշակների բարձրացում – 14 %
Պայքար կոռուպցիայի դեմ – 9 %
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում – 8 %
Վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության վիճակը Հայաստանում
Շատ բարելավվել է՝
2019 հոկտեմբեր – 6 %
2019 մայիս – 6 %
2018 հոկտեմբեր – 8 %
2018 օգոստոս – 9 %
Մասամբ բարելավվել է՝
2019 հոկտեմբեր – 44%
2019 մայիս – 36 %
2018 հոկտեմբեր – 32 %
2018 օգոստոս – 34 %
Նույնն է մնացել՝
2019 հոկտեմբեր – 36%
2019 մայիս – 35 %
2018 հոկտեմբեր – 45 %
2018 օգոստոս – 44 %
Մասամբ վատացել է՝
2019 հոկտեմբեր – 11%
2019 մայիս – 14 %
2018 հոկտեմբեր – 11 %
2018 օգոստոս – 9 %: