Բաժիններ՝

«Դատարանների մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» է փակողներին, իսկ այսօր բերման ենթարկում». Արսեն Բաբայանը՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց կատարվածի մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր քջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցած՝ ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև բախմանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Օրենքի առաջ անհավասարության լավագույն դրսևորումներից է, երբ մի դեպում (դատարանների) մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» է փակողներին, իսկ մյուս դեպքում (այսօր, նախարարության) բերման ենթարկում»:

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031