Բաժիններ՝

«Ինձ հարկավոր չէ անձնական ճանաչում՝ թիմի նպատակների վրա աշխատելու համար»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ռեկորդային վեցերորդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո շնորհակալություն է հայտնել թիմակիցներին:

«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին, ովքեր քվեարկեցին իմ օգտին:

Շնորհակալ եմ ակումբի և հավաքականի իմ գործընկերներին, ովքեր օգնեցին ինձ հիանալի տարի անցկացնել՝ հաղթանակներով և պարտություններով: Ակնհայտ է, որ դուք այս ճանաչման մի մասն եք:

Ես գոհ եմ, թե ինչպես է զարգանում իմ անձնական և մարզական կյանքը: Ես փորձում եմ տարեցտարի ավելի լավանալ: Ես երբեք չեմ դադարի աշխատել, որպեսզի ավելի լավը դառնամ:

Անհատական ​​մրցանակները կարևոր ճանաչում են, բայց դրանք միշտ երկրորդական են, կարևոր են թիմային նպատակները, որոնց ես փորձում եմ ամեն տարի հասնել: Միշտ պատրաստվում եմ պայքարել բոլոր գավաթների համար:

Ինձ համար հպարտություն է՝ լինել պատմության մի մասը, իմ ակումբի պատմությունը, որը ես իսկապես սիրում եմ: Ես հպարտ եմ, որ մենք ունենք աշխարհի լավագույն թիմերից մեկը: «Ոսկե գնդակների» նման ճանաչումն էլ ավելի է խորացնում ակումբի կարգավիճակը:

Ես շատ շնորհակալ եմ այս ճանաչման համար, Բարսելոնայի ժողովրդի սիրո համար: Սա յուրահատուկ օր է բոլորի համար: Մենք երջանիկ կլինենք այսօր, այս օրերին, մեր ընտանիքի հետ, և հետո կմտածենք այն մասին, թե ինչ է սպասվում առջևում:

Սա աշխատանքի համար պարգևատրում է, և դա ուժ է տալիս շարունակել աշխատել նույնիսկ ավելին, չնայած ինձ հարկավոր չէ անձնական ճանաչում՝ թիմի նպատակների վրա աշխատելու համար: Մենք կրկին կփորձենք, ինչպես միշտ, և հուսով եմ, որ այս անգամ հաջողակ կլինենք»,- ասել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս