
Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը հունվար-հոկտեմբերին դարձել է ռեկորդային

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 6,7 միլիոն, ինչը բացարձակ ռեկորդ էեւ 16,9 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա համանման ցուցանիշը: Այդ մասին վկայում են վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը։
Ընդամենը հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա են այցելել 40,7 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ, ինչը 14,3 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա տասն ամսվա ընթացքում:
Ռուսաստանցիները բացարձակ առաջատարն են Թուրքիա ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների թվում: Նրանց հաջորդում են Գերմանիայի (4,6 մլն), Մեծ Բրիտանիայի (2,4 մլն), Բուլղարիայի (2,3 մլն), Իրանի (1,8 մլն) քաղաքացիները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: