
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն անդրադարձել են Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին

Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին: