Բաժիններ՝

Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմայի» մարզիչ

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը դեռևս պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե:

Իտալական Սերիա Ա-ի «Վերոնայի» դեմ խաղից առաջ Ֆոնսեկան խոսել է ֆուտբոլիստների մարզավիճակից և շեշտել է, որ թիմը լավացրել է խաղային որակները: «Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե»,- ասել է մասնագետը:

Ֆոնսեկան «Վերոնային» ուժեղ թիմ է համարում և հեշտ խաղ չի ակնկալում: ««Վերոնան» ընթացիկ առաջնությունում երկրորդ լավագույն արդյունքն ունի պաշտպանական գծում»,- շեշտել է նա:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Վերոնային»: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդլայնված հայտացուցակը, որտեղ նաև Մխիթարյանի անունը կա:

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031