
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են պետությունների փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: