Բաժիններ՝

Զագրեբում անցկացված Շախմատի միջազգային գրոսմայստերական մրցաշարում Հրանտ Մելքումյանը կիսեց 2-4-րդ հորիզոնականները

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային գրոսմայստերական շրջանաձև մրցաշարը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքկանի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթեց Պալակ Մլադենին ու միավորների քանակը հասցրեց 7-ի:

Հաղթողի կոչումը 7.5 միավորով նվաճեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Մելքումյանը Մարինի ու Էտիենի հետ կիսեց 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցչ արդյունքներով զբաղեցնելով 4-րդ տեղը:

Հայ գրոսմայստերը մրցաշարում տարավ 3 հաղթանակ, խաղաց 7 ոչ-ոքի ու կրեց մեկ պարտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031