
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Խ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. առկա է շրջվելու վտանգ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: