«Մի անգամ Հոլիվուդում…»-ից պատանի դերասանուհին պատմել է, թե ինչ խորհուրդ է ստացել դի Կապրիոյից
Ջուլյա Բաթերզը, որը պատանի դերասանուհի Թրուդի Ֆրեյզերին մարմնավորել է «Մի անգամ Հոլիվուդում…» ֆիլմում վեսթեռնի նկարահանումներում, հրատարակությանը պատմել է, թե ինչ խորհուրդ է իրեն տվել Լեոնարդո դի Կապրիոն: Այդ մասին հայտնել է THR-ը:
Նա չգիտեր, որ դի Կապրիոն աստղ է եւ չէր վախենում նրա հետ շփվել: Իր տեքստը նա լավ գիտեր ամենասկզբից, ինչպես նաեւ` իր հերոսին: Բայց, աղջկա կարծիքով, Լեոնարդո դի Կապրիոն իրեն դրսեւորեց որպես էլ ավելի մեծ պրոֆեսիոնալ:
Նկարահանումների ընթացքում դի Կապրիոն երբեք չէր շեղվում, իսկ իր հետ շփվում էր միայն տեսարանների միջեւ ընկած դադարի ժամանակ: «Նա ինձ պատմեց, թե ինչպես էր խաղում կինոյում, երբ դեռ փոքր էր: Եվ խորհուրդ տվեց աշխատանքը միշտ կատարել պրոֆեսիոնալ կերպով ու կենտրոնացած,- ճշտել է Բաթերզը:
Ինչ վերաբերում է Քվենտին Տարանտինոյի հետ աշխատանքին, աղջիկը հիշել է, որ նա սիրում էր կրկնել,- Դու ֆիլմի հերոս ես: Ես գրել եմ սցենարը, բայց հենց դու ես որոշելու՝ ինչպիսին ես լինելու»:
Աղջիկը նաեւ հավելել է, որ ֆիլմում մի քանի տող ասում է իրենից: Ջուլյա Բաթերզը Քվենտին Տարանտինոյի ուշադրությունը գրավել է «Ամերիկացի տնային տնտեսուհին» սերիալում, եւ ռեժիսորը հատուկ նրա համար դեր է գրել «Մի անգամ Հոլիվուդում…» ֆիլմում:
Պատանի դերասանուհին պատմել է, որ չի դիտել ռեժիսորի մյուս ֆիլմերը, իսկ «Մի անգամ Հոլիվուդում…»-ում բաց է թողել ֆիլմի ավարտն ու եւ այն տեսարանը, երբ գլխավոր հերոսի դուբլյոր Քլիֆ Բութը մեքենայով բերում է հիփի-աղջկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: