Բաժիններ՝

Նավումի մարգարեության փիլիսոփայությունն այն է, որ ցանկացած բան, ինչ դեմ է Աստծուն և Նրա օրենքներին, ի վերջո դատապարտված է կործանման

Նավումի մարգարեության սկզբնական հատվածում անդրադարձ է կատարվում ասորեստանյան կայսրության մայրաքաղաք Նինվեի անկմանը, որի գերիշխանության տակ էին գտնվում իսրայելցիները: Այն գրվել է մ.թ.ա. 663-612 թթ.` Թեբեի գրավման և բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած հատվածում՝ ասորեստանցիների նախաձեռնությամբ:

Ընդհանուր առմամբ, գիրքը բաժանվում է երեք հիմնական մասերի: Առաջին հատվածը իրենից ներկայացնում է ընդհանուր ներածություն և հաստատում Աստծո անսահման զորության մասին, ինչպես նաև վկայում, որ Նա է համայն արարչագործության միակ տերը և աշխարհի դատավորը:

Երկրորդ հատվածում հստակորեն ապացուցվում է, որ այդ զորության վկայությունը պետք է լինի Նինվե քաղաքի կործանումը և Հուդայի երկրի բնակչության ազատագրումը: Իսկ երրորդ հատվածում նկարագրվում է Նինվեի և նրա ներկայացրած իշխանության անկումը և փլուզումը:

Նավումի մարգարեությունը Նինվե քաղաքի կործանումը մեկնաբանում է իբրև Աստծո դատաստան, քանզի այդ քաղաքը լի էր գոռոզությամբ, ցոփությամբ և բազմաթիվ ոճիրներով, և այստեղ հանդես է գալիս որպես Աստծո համար անընդնունելի և մարդկային իշխանության համար կառուցված քաղաքի խորհրդանիշ:

Նավումի մարգարեության փիլիսոփայությունն այն է, որ ցանկացած բան, ինչ դեմ է Աստծուն և Նրա օրենքներին, ի վերջո դատապարտված է կործանման:

Արմեն Չաքմիշյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս